30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Իգլան» միակը չէ՞ր. Սերժ Սարգսյանի ուղղաթիռների հատուկ օպերացիա. Հրապարակ

Սերժ Սարգսյանի` շաբաթ օրը Ղարաբաղ այցը, զորավարժություններին մասնակցությունը նախօրոք պլանավորված է եղել որպես երկօրյա այց` 25-26-ին: Բայց 25-ի վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը կամուֆլյաժով այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, ապա Վիգեն Սարգսյանի հետ ուղղաթիռով մեկնել Ղարաբաղ ու նույն օրը երեկոյան, չհասցնելով Բակո Սահակյանի հետ տետատետ զրուցել, վերադարձել է` դարձյալ ուղղաթիռով, բայց առանց Վիգեն Սարգսյանի: Վերջինս Ղարաբաղում ծառայող 700 զինվորների ծնողների է ավտոբուսներով տարել իրենց որդիներին տեսակցելու: Սերժ Սարգսյանն այս անգամ Ղարաբաղ է ուղեւորվել 3 ուղղաթիռով, վերադարձել է դարձյալ 3 ուղղաթիռով:

Որպեսզի չիմացվի՞, թե հատկապես որ ուղղաթիռի մեջ է ինքը գտնվում, հնարավո՞ր է «Իգլան» հենց այս դեպքի համար էր «նախատեսված»։ Այս հարցին ի պատասխան՝ թերթի լավատեղյակ զրուցակիցը բազմանշանակ ժպտաց: Բայց չէ՞ որ այն արդեն առգրավված է։ «Հնարավոր է՝ դա միակը չէր»: Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադառնալուց հետո` մարտի 26-ի վաղ առավոտյան էլ մեկնել է Լոռի, Տավուշ` փակ հանդիպումների տեղական համայնքների, ռեյտինգային թեկնածուների հետ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ