06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2017

Ես ուղղակի փշաքաղվել եմ. Գագիկ Ծառուկյան

«Ես դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք  ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում», – այսօր  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, […]

«Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն»

«Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ», – այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը: «Ծառուկյան դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու […]

Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կողմ քվեարկել համապատասխան բանաձեւի նախագծին։ «Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր […]

Դեռևս չի հայտարարվում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին

Վաղը ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության երթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ Արման Մուսինյանը: Հարցին, թե առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի երթին, նա պատասխանեց. «Այս պահին վերջնական բան չեմ կարող ասել` կմասնակցի նախագահը, թե ոչ»: Իսկ հարցին, թե կմասնակցի Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու […]

Առեղծվածային ողբերգություն Նոր Հաճնում

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են […]

«Չեմ ուզում, որ ապրիլի երեքին նորից ասենք՝ էս երկիրը երկիր չի»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՎԿ ներկայացուցիչները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպեցին աջափնյակցիների հետ: «Ես իմ բոլոր հանդիպումներին գնում եմ իմ մեքենայով, իմ հետևից ավտոբուսներ չեն գալիս, մենքենաներ չեն գալիս: Բոլոր տեղերում կարողացել ենք ձևավորել ամուր ու մրցունակ թիմ, ովքեր մեր կողքին են, պայքարում են, քանի որ մեր երկրի վիճակն, իսկապես,  ոչ մեկին չի գոհացնում: Մեր երկիրը […]

Կեղծ ահազանգ. ոստիկանությունից մանրամասնում են

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։ Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության […]

Թող ՀՀԿ-ն երազում անգամ չտեսնի մեր կողմից մաքրվել. Արման Մուսինյան (տեսանյութ)

««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ամեն ինչ անում է պայքարը քաղաքական դարձնելու համար, իրական քաղաքական խնդիրը օրակարգ բերելու համար»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց դաշինքի անդամ Արման Մուսինյանը: «Իսկ մյուս ուժերը ՀՀԿ-ի գլխավորթւամբ ամեն ինչ անում են քարոզարշավն ապաքաղաքականացնելու ուղղությամբ»,-հավելեց նա: Ա. Մուսինյանի հավաստմամբ`մյուս բոլորը, կարծես թե, խոսում են քաղաքական խնդիրներից, բայց մեր ժողովրդին ոչինչ չեն ասում: «Վերջին շրջանում, հատկապես նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված