17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ուղղակի փշաքաղվել եմ. Գագիկ Ծառուկյան

«Ես դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք  ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում», – այսօր  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, բայց տեսնելով այս աջակցությունը, հավատը, որ հաղթելու ենք, ասել են, որ գալու են եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու: Աստծո կամոք, որ եկավ հաղթանակի ժամանակը, իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, որովհետեւ գիտեն՝ մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, աշխատասեր, հյուրասեր, էդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է՝ իր պահվածքով:

Իմ երկրի պատիվը, իմ ժողովրդի պատիվն աշխարհով մեկ բարձր եմ պահել»,-  նշեց Ծառուկյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ