05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թող ՀՀԿ-ն երազում անգամ չտեսնի մեր կողմից մաքրվել. Արման Մուսինյան (տեսանյութ)

««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ամեն ինչ անում է պայքարը քաղաքական դարձնելու համար, իրական քաղաքական խնդիրը օրակարգ բերելու համար»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց դաշինքի անդամ Արման Մուսինյանը: «Իսկ մյուս ուժերը ՀՀԿ-ի գլխավորթւամբ ամեն ինչ անում են քարոզարշավն ապաքաղաքականացնելու ուղղությամբ»,-հավելեց նա:

Ա. Մուսինյանի հավաստմամբ`մյուս բոլորը, կարծես թե, խոսում են քաղաքական խնդիրներից, բայց մեր ժողովրդին ոչինչ չեն ասում: «Վերջին շրջանում, հատկապես նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո հասարակության շրջանում զգացվում է, որ այն օրակարագը, որով «Կոնգրես-մտավ քարոզարշավ արդեն հասատատուն տեղ է գտել որպես քննարկման, մտորման, բանավեճի առարկա հասարակության շրջանում»,-նշեց նա:

Ավելին, ըստ նրա, ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ որևէ  հոդաբաշխ նախադասություն չի կարողանում ասել ԼՂՀ-ի կոնֆլիկտի վերաբերյալ:

Հարցին, թե ինչպես է անդրադարձել այս ծրագիրը ՀԱԿ-ի վարկանիշի վրա, Ա. Մուսինյանը պատասխանեց, որ վերջին ամիսների շփումները, ժողովրդի հոգեբանությունը թույլ են տալիս ասել, որ հավանության են արժանացնում այս գաղափարը:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով լեգիմտիմացրեց ՀՀԿ-ի իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանին, ապա Արման Մուսինյանը պարզաբանեց, թե առաջին նախագահն ասել է, որ ՀՀԿ-ը հանգմանքների բերումով այսօր իշխանություն է, որին, իհարկե, իրենք չեն ընդունում: «Մեր մոտեցումները չեն փոխվել, սակայն այսօր Սերժ Սարգսյանն է փաստացի իշխանություն, ու նա է բանակցում, ճիշտ կլինի, որ Հայաստանը օգտվի, որովհետև եթե մենք այս պատեհությունը բաց թողնենք, մեզ առաջիկայում ավելի վատ առաջարկներ են սպասվում: Մենք անգամ անդրադարձանք, որ թող ՀՀԿ-ն իր երազում անգամ չտեսնի, որ մեր կողմից ստանա լեգիտիմացում կամ մաքրվի»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ