25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կեսարյան հատումն ազդում է երեխայի արագ կենտրոնանալու ունակության վրա

Կանադացի գիտնականների նոր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ կեսարյան հատումն ազդում է երեխայի ուղեղի վրա: Գիտնականները գիտափորձ են արել 3 ամսական երեխաների մասնակցությամբ, որոնց մի մասը ծնվել է բնական ճանապարհով, մյուսը` կեսարյան հատման միջոցով, հայտնում է Daily Mail-ը:

Սկզբում գիտնականները հետեւել են երեխաների աչքերի շարժումներին, հասկացել, թե ինչն է նրանց ամենից շատ գրավում: Ապա մի քանի թեստերի միջոցով ստուգել են երեխաների ուղեղի աշխատանքը:

Արդյունքում պարզվել է, որ կեսարյան հատման միջոցով ծնված երեխաներն ավելի դանդաղ են իրենց ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն բանի վրա, քան բնական ճանապարհով ծնվածները:

Հարկ է նշել, որ կեսարյան հատման բացասական ազդեցության մասին նոր չէ, որ խոսվում է: Մասնագետները նշում են, որ սովորական ճանապարհով ծնվելիս երեխաները մորից անհրաժեշտ բակտերիաներ են ստանում, որոնք նրանց պաշտպանում են տարբեր տեսակի հիվանդություններից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել բժիշկներին կեսարյան հատման դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ