15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«ՕՐՕ-ն տապալել է պլան A-ն, B-ն»

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Աշոտյանը շեշտեց. «Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»:

Աշոտյանը  բացատրեց՝  պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, բարձր վարկանիշը, ապա ավելացրեց.  «Բարեհաջող տապալեցին նաև պլան B-ն։ Իսկ դա հալածյալի կերպար ստանալն էր տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով։ Տեսնում ենք, թե ինչպես են քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ ինքը ոչ մի կերպ կապ չունի իրենց հետ, հետո նույն Բաբայանի գործով փորձում էին հալածյալի կերպար ստանալ։ Հետո նաև հասկացան, որ Սամվել Բաբայանն իրեն գոնե այս պահին քաղբանտարկյալ չի համարում»։

Բանախոսը շեշտեց՝  ՕՐՕ դաշինքն անցել է պլան C-ին: 

«Օսկանյանի երեկվա ասուլիսից հետո ակնհայտ է, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն է, որը նույնպես տապալվելու է», –  նշեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ