Հարված եկեղեցուն
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն:
Այս հայտարարությունը հակասական արձագանք գտավ և այսօր՝ մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանը, մանկավարժ Սոսե Ղլեջյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը անդրադարձան այդ հայտարարությանը:
Բանախոսները ընդգծեցին, որ Անգլիական եկեղեցին դեռեւս 2011-ին չեղարկել է նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան տալու արգելքը: 2015 թ միասեռական Էնդրյու Քենը, որն ամուսնացել էր զուգընկերոջ հետ Անգլիան եկեղեցու Սինոդի անդամ է ընտրվել:
«Մեր նվիրապետական աթոռներից մեկի այս առաջարկը, որ Անգլիական եկեղեցու միասեռականներ գան Քրիստոսի սուրբ գերեզմանին պատարագ մատուցեն, մեծ հարված է Հայ առաքելական եկեղեցուն»,-հայտարարեց Սարգիս Հացպանյանը:
Ասուլիսի մասնակիցները գտնում են, որ Մայր աթոռը պետք է չեղարկի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմում-խնդրանքը: