22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ»

Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական պաշարները, տնտեսական եւ սոցիալական ներուժը հանդիսանում են բավարար գործոններ տարածաշրջանում ապրող ժողովուրդների կայուն զարգացման համար։ Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն։

Տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հարցերի շուրջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված, կոմպլեմենտար քաղաքականություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Թուրքիայի եւ Իրանի հետ, ընդ որում թվարկած պետությունների հետ անհրաժեշտ է համագործակցել նաեւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ