26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2016

Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ. Վ. Այվազյան

«Հայկական դրամի կայուն լինելը արհեստական չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Աշխարհի բոլոր տեղերում է այդպես, դոլարային ամրապնդումներից հետո ցանկացած տնտեսությունում տեղի է ունենում դրամի արժեզրկում: Մեր կողքի երկրները նայեք. թուրքական, իրանական, վրացական շուկան, ֆունտը, եվրոն, այնպես որ տնտեսական պրոցեսներ են»,- ասաց նա: Այվազյանը նշեց […]

Արման Սահակյանը՝ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

«Դա կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունքում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ են հրապարակումները, որ ինքն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է: Հետաքրքրվեցին՝ ցանկություն ունի օրենսդիր մարմնում հայտնվելու, սակայն Սահակյանը պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշի, ուրեմն, […]

Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են.նախարար/վիդեո/

«Հայաստանում գրիպով հիվանդների թիվը 1.5 շաբաթում 17 հազարից նվազել է մինչեւ 5-5.2 հազարի»,-Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Նախարարի  խոսքով՝ հոսպիտալացման դեպքերը դեռ այնքան են, որքան թեժ ժամանակ, բայց հիվանդացությունը նվազել է։ «Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են բոլորի համար, ովքեր խնամքի կարիք ունեն»,–նշեց  նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Բարսելոնան» Մեսիին պատրաստ է վճարել տարեկան 35 միլիոն եվրո

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է  երկարաձգել պայմանագիրը  արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Կատալոնական ակումբը Արգենտինայի հավաքականի ավագին կառաջարկի տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ՝ առանց հարկերի (հարկերով 70 միլիոն): Այժմ Մեսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 24 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը: «Բարսելոնայում» տարեկան 35 միլիոն եվրո ստանում է բրազիլացի հարձակվող Նեյմարը, […]

Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով: Սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր: «Մենք ամեն ինչով […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք […]

Ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը

Զույգերի միջեւ սերը Պաիսիոս Աթոսացի Մայրապետ, բարեմաղթանքներ գրեցի՞ր ամուսնացող Դիմիտրիին: Գրեցի, հայր: Բեր բացիկը՝ մի քանի տող էլ ես ավելացնեմ. «Քրիստոսը և Աստվածածինը թող ձեզ հետ լինեն: Դիմիտրի, թույլ եմ տալիս, որ վիճես ողջ աշխարհի հետ, բացի Մարիայից, նույնը թույլ եմ տալիս նաեւ Մարիային»: Այսպես գրեցի, որպեսզի տեսնեմ կհասկանա՞ն, թե ինչ նկատի ունեմ: Մեկն ինձ […]

Չի բացառվում, որ ՀՀԿ խորհրդի կազմում նոր անդամներ լինեն

ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեkնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ։ «Երբ լինի խորհրդի նիստ, ապա ես, ավանդույթի սահմանված կարգով, կներկայացնեմ որոշումները» ,- ասաց նա։ Վերջինս չշտապեց բացել փակագծերը, թե կլինեն արդյոք ՀՀԿ կազմի փոփոխություններ, թե՝ ոչ։ «Խորհուրդը 200 հոգուց ավել, է և պարբերաբար մեզ մոտ՝ խորհրդում, […]

«Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում»

Իրանական և հայկական կողմի մոտ կա շատ լուրջ ցանկություն զարգացնել թե տնտեսական, թե քաղաքական, թե երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նման տեսակետ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում։ Երկու պետությունների շահերից է բխում շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- նկատեց նա։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Իրանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի