Չի բացառվում, որ ՀՀԿ խորհրդի կազմում նոր անդամներ լինեն
ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեkնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ։ «Երբ լինի խորհրդի նիստ, ապա ես, ավանդույթի սահմանված կարգով, կներկայացնեմ որոշումները» ,- ասաց նա։ Վերջինս չշտապեց բացել փակագծերը, թե կլինեն արդյոք ՀՀԿ կազմի փոփոխություններ, թե՝ ոչ։
«Խորհուրդը 200 հոգուց ավել, է և պարբերաբար մեզ մոտ՝ խորհրդում, թարմացումներ են լինում, և լինում են նաև մարդիկ, ովքեր լքում են խորհուրդը, որովհետև, ըստ կանոնադրության. մեզ մոտ՝ խորհրդում. և՛ ի պաշտոնե են դրվում, և՛ մարդիկ, ովքեր, որ նոր են ընտրվում: Ի պաշտոնե տարածքային, շրջանային, մարզային կառույցների կառավարման ղեկավարներն են, ինչպես նաև պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն են, ովքեր կուսակցության անդամ են, նախարարներն են, և այդ իմաստով խորհուրդը կենդանի օրգանիզմ է և պարբերաբար փոփոխվում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ չբացառելով, որ խորհրդում նոր դեմքեր կլինեն: