26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2016

Կուսակցությունները պարտադիր պիտի մասնակցեն ընտրություններին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ: Նշենք, որ կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասսայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների […]

Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. վարչապետ

Կառավարության  այսօր վա  նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Այնուհետ վարչապետ Կարեն Կարապետյանը  անցավանդական  հանձնարարականներին: Վարչապետը անդրադարձավ նախարարների կողմից տարեկան ծրագրերի մշակմանը և իր դժգոհությունը հայտնեց դրա կատարման վերաբերյալ: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ այդ առաջարկությունները միշտ չէ, որ իրագործելի են: […]

Խառնաշփոթ Ազգային ժողովում. էլ «գործ տվող», էլ կարգազանց պատգամավորներ…

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում նախքան քվեարկության մեկնարկը պահանջեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից ներկայացնել գրանցման պատկերը, քանի որ նա նկատել էր, որ պատգամավորներից ոմանք ներկա չեն, սակայն նրանց փոխարեն գրանցվել են: ԱԺ նախագահը դա չարեց՝ ասելով, որ հետո է ներկայացվելու այդ պատկերը: Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Առատ ձյան և բքի […]

«Գործարանները դեռևս չեն վճարել նախորդ տարի մթերված խաղողի գումարները»

Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչները անելանելի, բարդ իրավիճակի առաջ են կանգնել. գործարանները գյուղացիներին չեն վճարել դեռևս նախորդ տարի մթերած խաղողի գումարները: «Անցած տարի մթերած խաղողի գումարները գյուղացին դեռևս չի ստացել: Պետք է ասեմ՝ մարզպետարանն էլ, կառավարությունն էլ միջամտել են, որ այս հարցը կարգավորվի: Մարզպետարանից ինձանից ցուցակ են ուզել: Հիմա պետք է ցուցակ  ներկացացնեմ, որում պետք […]

ԱԱԾ աշխատակիցները սպառնում են ակտիվիստներին. Փաշինյան

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից նախագծերի օրենքների փաթեն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության երրորդ ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայներով: Այնուհետ վարման կարգով խոսելով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն անընդհատ ահազանգում են մարզերից, որ քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները  ընդդիմադիր […]

Սպասեք սաստիկ սառնամանիքների. Գագիկ Սուրենյան

Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ  փակ են Բավրայի […]

Ապօրինի հարստացումը քրեականացվում է

Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց ԱԺ նախագահությանը վերականգնել պատգամավորների գրանցման սխեման: «Մարդիկ կան, ովքեր այստեղ չլինելով գրանցված են»,-ասաց պատգամավորը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկությանը: Արդյունքում նախագիծն ընդունվեց  90 […]

Ինչ է քննարկելու Ազգային ժողովն արտահերթ կարգով

Ազգային ժողովն այսօր կշարունակի անցկացնել արտահերթ նստաշրջանը, որը կմեկնարկի նախորդ նիստին քվեարկած հարցերի քվեարկությամբ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը երրորդ ընթեցմամբ ամբողջությամբ կդրվի քվեարկության: Քվեարկության կդրվեն նաև Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը և այլն: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀՍահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի