26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2016

Կաշառքը հարկե՞լ. նախարարը առաջարկներ է հավաքում /վիդեո/

«Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն, թե ինչպես օրինականացնեն հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Ի պատասխան իր նախորդ հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Ալթունյանը նշեց, որ ինքը չի առաջարկել բժիշկներին նվիրաբերածը հարկել: «Այդ նպատակով մենք առաջարկներ ենք հավաքում, այդ թվում՝ ձեզանից: Եվ, իհարկե, բժիշկներից: Նրանց բոլորին շրջաբերական է […]

Ձնամաքրման աշխատանքները տեղափոխվել են բակեր, միջբակային տարածքներ, մայթեր ու աստիճանային հարթակներ

Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ՝ ձնամաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև մայթերում,  բակային ու միջբակային տարածքներում, աստիճանավանդակներում, այգիների արահետներում:  Գործընթացն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ՝ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում  են անդադար ժամանակացույցով: Ձնամաքրման ընթացքին տեղերում շարունակում […]

Անչափ կարևոր փոփոխություն ԴԱՀԿ-ի օրենքում

Ազգային ժողովը քննարկում է «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկություններ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ կատարելու հարցը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ անչափ կարևոր օրինագիծ է, որը ենթադրում է, որ միակ կեցավայր հանդիսացող բնակարանի վրա բռնագանձում չի կայանում, և լոտը հանվում է: «Մասնավորապես առաջարկվում է, որ […]

Ծառուկյանի գրասենյակը ներողություն է խնդրում Բելառուսի դեսպանատնից

Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող  հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարաբերությունների հենց այս բարձր […]

Շվեդական դատարանը որակեց Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունները որպես քրեական հանցագործություն

Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։ Դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Թանկ մարդ էր. ԱՄՆ-ից հայ բայքերները ցավակցել են

«Շատ ծանր էր մեզ համար Արմեն Երիցյանի մահվան լուրը: Մեզ համար նա շատ թանկ ու հարազատ մարդ էր: Մարդ, որը պատրաստ էր լսել ու աջակցել և քանի որ մեր ակումբը բարեգործական ակցիաներ է իրականացրել և էլեկտրական անվասայլակներ նվիրել հաշմանդամներին՝ Արմեն Երիցյանի ուղղորդումը կարևորել ենք: Մեր ընկերը՝ Սամ Նաջարյանը հարազատ եղբոր պես է ընդունել ԱԻՆ նախարարին […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է […]

Հասմիկ Կարապետյանը դուստր է ունեցել

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այսօր մայրիկ է դարձել։ Երգչուհին ու նրա ամուսինը՝  Շանթ Քիրմիզյանին դուստր են ունեցել, ում անվանել են Տաթեւ։ Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը արդեն լի է բազմաթիվ շնորհավորանքներով։ Սիրով միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու փոքրիկին խաղաղ մանկություն մաղթում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի