27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շվեդական դատարանը որակեց Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունները որպես քրեական հանցագործություն

Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ
Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման  հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի Լեյլանիի նկատմամբ սահմանվեց պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։

Մինչ այդ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազն  առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման և նշանակել
տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրում։

Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ  մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով դատարանը որոշեց ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և  Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական
հանցագործություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ