27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկ մարդ էր. ԱՄՆ-ից հայ բայքերները ցավակցել են

«Շատ ծանր էր մեզ համար Արմեն Երիցյանի մահվան լուրը: Մեզ համար նա շատ թանկ ու հարազատ մարդ էր: Մարդ, որը պատրաստ էր լսել ու աջակցել և քանի որ մեր ակումբը բարեգործական ակցիաներ է իրականացրել և էլեկտրական անվասայլակներ նվիրել հաշմանդամներին՝ Արմեն Երիցյանի ուղղորդումը կարևորել ենք: Մեր ընկերը՝ Սամ Նաջարյանը հարազատ եղբոր պես է ընդունել ԱԻՆ նախարարին և  այս պահին շատ ծանր հոգևիճակում է գտնվում», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱՄՆ-ում գործող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը:

Բոգարյանը ընդգծեց, որ ինքը և ընկերները  վշտակցում են Արմեն Երիցյանի ընտանիքին և կիսում կորստյան ցավը:

«Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամների և Սամ Նաջարյանի անունից ծաղկեպսակ է ուղարկել Երևան: Վերջիններս փորձել են գոնե այս կերպ իրենց հարգանքի տուքը մատուցել ԱԻՆ նախարարի հիշատակին:

15571229_917442051725237_1816187824_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ