Այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտնում
Դեղերի մասին ՀՀ նոր օրենքնայսօրվանից ուժի մեջ է մտել։ Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ)ընդունում, կգործենհամապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը: […]