15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վիգեն Սարգսյանը կմիավորի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ և ՊՆ նախարարներին հանձնարարեց ամփոփել և ավարտել «Փոքր Մհեր» կրթահամալիրում սկսված ուսումնասիրությունները:

Հանձնարարվեց երեք օրվա ընթացքում ներկայացնել խնդրի վերաբերյալ առաջարկություն:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց , որ իրենք արդեն աշխատում են տվյալ ուղղությամբ: «Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի Մոնթե Մելքոնյան վարժարանի հետ»:

Տեղեկացնենք, որ կրթահամալիրն այս պահին գտնվում է Կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում:

Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում, ի նշան բողոքի, սաները շարային երթ էին արել ու պահանջել տնօրենի հրաժարականը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ