20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բացակայող պատգամավորին քվեարկության իրավունք կտրվի

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ Կանոնակարգ- օրենքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ: Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորն իրավունք կունենա մասնակցել քվեարկություններին: Եթե պատգամավորը մշտական հանձնաժողովներում մասնակցել է քննարկումներին, ապա իրավունք պետք է ունենա նաև դիրքորոշում հայտնել:

«Կարգն այսպիսին է. պատգամավորը փակ ծրարով հանձնում է քարտուղարություն իր կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը, արդեն հարցի քննարկման ժամանակ բացվում է ծրարը, ու նրա ձայնը գումարվում է»,-նկատեց Հ. Սահակյանը:

 Պատգամավորի խոսքով` խմբակցություններին ելույթների համար այսուհետ տրամադրվելու է 10 րոպե:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ