Դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1939 թ. ծնված Ն. Գ.-ի դին: