26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2016

Զինված անձը կրակել է փոխանակման կետի աշխատակցուհու ուղղությամբ. Արտակարգ դեպք Երևանում

Դիմակավորված և զինված անձն այսօր առավոտյան ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։ Տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին հրաժարվել է գումար տալ և զինված անձը կրակոցներ է արձակել ու դիմել փախուստի: Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի […]

Կարապետյանը հանդիպել է Քոչարյանին. նոր իրավիճակ. Հայկական Ժամանակ

Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից: Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի […]

Կկրճատվեն. Հրապարակ

Կա­ռավարությունում մեկնարկած օպտիմալացումների առաջին փուլը պետք է այնպես ավարտեն, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն արտացոլված լինի բյուջեում: Այսինքն` կրճատվող հիմնարկներն ու աշխատակազմերը չպետք է ֆինանսավորվեն բյուջեով: Առաջին փուլով նախատեսվում է առնվազն 17 ՊՈԱԿ-ի եւ 5 ԾԻԳ-ի կրճատում: Կրճատումները կշարունակվեն նաեւ մյուս տարի: Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր […]

Ով է այդ երջանիկը. Ժողովուրդ

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՛ աճուրդի հան­ված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանա­յին նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի եւ կդառնա թանգարանային նմուշի տեր: […]

Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա թիմին` […]

Մինչև ե՞րբ պիտի պառկես

<<Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ էլ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքդ դնես կրծքիդ, եթե այդպես անես, ապա քեզ վրա պիտի հասնի աղքատությունն ինչպես ուղևոր, և կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման>> : Առակաց 24.32-34

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի