02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2016

Ծնկի եկ Նրա առաջ

Տասնամյակներ, հարյուրամյակներ և հազարամյակներ էլ անցնի Հիսուսը պատաստ է քեզ համար հավիտենական պայքար մղելու հակառակորդի դեմ, Նրա համար դու թանկ արյամբ գնված մի հրաշք էակ ես, մի թերագնահատիր քեզ, մի հուսահատվիր առաջին խնդրից քո, տես նույնիսկ, երբ դու հոգնում ես քո կյանքից, կյանքի դժվարություններից, այդ քայլով դու կոտրում ես Հիսուսի սիրտը և ոգևորում ես չարի […]

«Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը դժվարանում է ասել՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ ու տասը հազար բան կարող է փոխվել: Այսնպես որ՝ հիմա իմաստ չունի ենթադրություններ անել, թեև մոտ է թվում այդ ժամանակահատվածը: Բայց արագ փոփոխվող այս իրադարձությունների տրամաբանության մեջ կարելի է ասել՝ այդ ժամանակը […]

Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, […]

Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր. Հովիկ Աբրահամյան tert.am

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. – Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը: -Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան […]

Բռնվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին «Բավրա» սահմանային անցակետ է ներկայացել և ժամը 9.00-ին բաժին տեղափոխվել 1991 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: *** Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության […]

Հանրային խորհուրդը կրկին քննարկել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հանրային աջակցության ծրագիրը

Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հանրային խորհրդի անդամները նախ քննարկել են ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի […]

«Նախկինում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր…»

«Աղքատ, բայց հպարտ բնութագրումը մեր իրականության մեջ վաղուց է հայտնի: Սակայն փոխվում են ժամանակները… Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600: Ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: Ըստ վերջին տվյալի՝ ավելի քան 800.000 մարդ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել , […]

Է. Նալբանդյանը Իսպանիայի ԱԳ նախարարին հրավիրել է Հայաստան

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։ Զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի