27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նախկինում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր…»

«Աղքատ, բայց հպարտ բնութագրումը մեր իրականության մեջ վաղուց է հայտնի: Սակայն փոխվում են ժամանակները…
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600: Ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: Ըստ վերջին տվյալի՝ ավելի քան 800.000 մարդ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել , որպեսզի սոցիալապես անապահով խավը գազի և էլեկտրաէներգիայի համար վճարի ավելի ցածր գումար:
Արդեն իսկ պարզ է, որ գազի գնի համար սոցիալապես անապահով խավը սպառած առաջին 300 խմ-ի դիմաց վճարելու է 100 դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը քննարկման փուլում է:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Սոցիալապես անապահով խավ հանդիսացող ընտանիքների թիվը, ովքեր օգտվելու են գազի էժան սակագնից, հասնում է 49.500-ի: Եվ եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանում ընտանիքները բաղկացած են միջինը 6 հոգուց (չնայած ավելի քիչ են), ստացվում է, որ արտոնությունից օգտվելու է առավելագույնը 300.000 մարդ:
800.000 աղքատ, 300.000 սոցիալապես անապահով…
Ստացվում է, որ Հայաստանում 500.000 մարդ աղքատ է, բայց ոչ անապահով:
Նախկիմում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր՝ աղքատ ենք, բայց այնքան հպարտ, որ անապահով էլ չենք»:

Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ