«Կարծում եմ` կարող ենք հաղթել»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը լրագրողների հետ զրույցում պատմել է իր նպատակների մասին: ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է նորանոր տիտղոսներ նվաճել կատալոնական ակումբի հետ: «2017 թվականին ցանկանում եմ «Բարսելոնայի» հետ նվաճել բոլոր տիտղոսները: Կարծում եմ` կարող ենք հաղթել երեք մրցաշարերում»,- նշել է Նեյմարը: