26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2016

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև  ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 3նախարարության […]

Խնդիրներ կան. Լևոն Մկրտչյան

«Փոփոխություններ են կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում` բեռնաթափելով 12-րդ դասարանը»,-այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Մեր ծանրության հիմնական ծավալը հանրակրթության ոլորտում է: Երկու կարեւոր քաղաքականություն է իրականացվել այս ոլորտում` ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցրել ենք լուծման` […]

Թուրքիայում ձերբակալվել է մեջլիսի փոխխոսնակը

Թուրքիայում ձերբակալվել է Մեջլիսի փոխնախագահ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով: Թե ինչու են ձերբակալել Բուլդանին, առայժմ հայտնի չէ։

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-ից-18-րդ փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Ազգային ժողովն ընդունեց մի քանի նախագծեր. նոր վարկ

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստը: Նախ մի շարք հարցեր դրվեցին քվեարկության: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցն ընդունվեց 81 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 24 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ այս համաձայնագրով […]

Մի նախանձիր

«ՆՐԱՆՑ ՄՈՏ ԳՈՎԵԼԻ ՉԷ ՈՉ ԱՌԱՔԻՆԻ ԱՐԱՐՔԸ, ՈՉ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՃԵԼԻՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԴԱՐՎԱԾ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ, ՈՉ ԷԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄՆԱՑԱԾ ԲԱՆԵՐԸ»։ Նախանձը յոթը մահացու մեղքերից մեկն է՝ Հպարտություն, ՆԱԽԱՆՁ, բարկություն, ծուլություն, ագահություն, շատակերություն և ցանկասիրություն: … Նախանձներին կարելի է ճանաչել հենց դեմքից• նրանց աչքերը չոր են ու անփայլ, այտերը կախված են, հոնքերը կիտած, հոգինները […]

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Քեթիի, Ջաջուռի, և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, […]

«Կարմիր գծերի» պետականացումից հետո վճարը պետք է կտրուկ նվազի. ժամանակ

Նախօրեին Երեւանի ավագանու նիստի ժամա­նակ «Փարքինգ Սիթի Սեր­վիս» եւ «Լոկատոր» ընկերությունների բաժնետոմսերն ամբողջությամբ անցան հա­մայնքային կառույցներին ու մասնավորի փոխարեն` կա­ռույցները դարձան պետա­կան: Այս ամենին զուգահեռ շա­րունակվում են արդիական մնալ կարմիր գծերից ու տե­սախցիկներից առկա բողոքները: «ժամանակ»-ը «Վարոր­դի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանից հե­տաքրքրվեց, թե ընկերու­թյունների մասնավորեցումը ինչ կտա, ինչ կփոխի ներկա վիճակում: Մեր զրուցակցի խոսքերովնախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի