17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2016

Յուրաքանչյուր արդարացման դատավճռի դեպքում, պարտադիր կքննվի դատախազի վարքագիծը.Գլխավոր դատախազ/վիդեո/

Մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա եւ՛ դատախազի, եւ՛ նախաքննական մարմնի վարքագիծը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության եւ անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,-նշել է […]

Սպանություն` զուգորդված ավազակային հարձակմամբ. հայտնաբերում 21 տարի անց

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին: Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝  նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին: Բնակարանում ապագա տուժողին մատուցվել […]

Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու․ Սերժ Սարգսյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:   *** Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ […]

Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին: Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի […]

Գոնե մինչև Նոր տարին խաղողի գումարները տան…

Արարատի մարզի Վերին Արտաշատի խաղողագործներից ոմանք դեռևս չեն ստացել դեռ նախորդ  տարի  Քաղցրաշենի գործարանին հանձնած խաղողի գումարները: «Գյուղատնտեսության նախարարությունից արդեն մեզ հերդորել են ցուցակ ներևկայացնել ու նշել, թե ովքեր են այն խաղողագերծները, ովքեր պետք է ստանան իրենց գումարները: Մեր համայնքում, բարեբախտաբար, այդպիսիք 7-8 հոգհի են: Հույս ունենք, որ  խաղողագործները մինչև Նոր տարի կստանան իրենց գումարները: […]

Թուրքիայի օդուժի հարվածներից 24 ժամում 88 խաղաղ բնակիչ է զոհվել. Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է Սիրիայում թուրքական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով 88 խաղաղ բնակչի զոհվելու մասին: Թուրքական «Diken.com.tr» կայքը, հղում անելով «Reuters» գործակալությանը, գրում է, որ 72 մարդ զոհվել է երեկվա, ևս 16-ը այսօրվա ռմբահարումների հետևանքով. նրանցից 24-ը երեխաներ են: Նշենք, որ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի […]

Ռուսաստանում ռեկորդային ջերմաստիճան է՝ մինուս 62 /ֆոտո/

Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկում, ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ մինուս 62։ Ջերմաստիճանի պատճառով այստեղ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, մարդիկ վախենում են տնից դուրս գալ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում հումորի զգացումը չեն կորցնում։ «Խոստացել են, որ տաքանալու է, դառնալու մինուս 30։ Կարելի է ասել, իսկական Ղրիմ է լինելու»,- կատակում են տեղացիները։

Սերժ Սարգսյանն մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է […]

Տասնյակ հարցեր՝ 4 ժամում․ Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն ավարտվեց /ֆոտոշարք/

Քիչ առաջ ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա, ավանդական արդեն 12-րդ մեծ ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանեց տասնյակ հարցերի, անդրադարձավ Ռուսաստանի ներքին մի շարք խնդիրների, ռուս-թուրքական, ռու-ամերիկյան հարաբերություններին, Հալեպի, Ուկրաինայի խնդիրներին եւ այլն։ Նշենք, որ ասուլիսը տեւեց մոտ 4 ժամ, դրան հավատարմագրված էին ռեկորդային թվով՝ մոտ 1 400 լրագրողներ Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված