12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի օդուժի հարվածներից 24 ժամում 88 խաղաղ բնակիչ է զոհվել. Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է Սիրիայում թուրքական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով 88 խաղաղ բնակչի զոհվելու մասին:

Թուրքական «Diken.com.tr» կայքը, հղում անելով «Reuters» գործակալությանը, գրում է, որ 72 մարդ զոհվել է երեկվա, ևս 16-ը այսօրվա ռմբահարումների հետևանքով. նրանցից 24-ը երեխաներ են:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի վահան» կոչվող ռազմագործողության շրջանակներում երեկ տեղի ունեցած բախումներում զոհվել էր 18 թուրք զինվորական:

Մոտ 4 ամիս առաջ «Սիրաիական ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմադիր խմբավորման հետ նախաձեռնած ռազմական գործողության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, մինչ այս պահը զոհվել է թուրքական բանակի 37 զինծառայող:

Երեկ էլ ԻՊ-ի համացանցային ռեսուրսները տարածել են մի սահմռկեցուցիչ տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ահաբեկիչները ողջ-ողջ այրում գերի վերցրած 2 թուրք զինվորի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ