26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2016

Մենեջեր-վարչապետին կհետաքրքրի՞. Առավոտ

Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է` բողոքի ցույցեր են անում կառավարութւան շենքի առջեւ, այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում: Տարեց ցուցարարները երեկ էլ- 10 աստիճան ցրտից չընկրկելով կրկին բողոքի ակցիա էին անում, ասում էին`  «Ուզածներս ի՞նչ է որ` վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների […]

Տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը. ողբերգական դեպք Դդմաշենում

Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ […]

Սուտ մատնության գործով լրագրողին ազատարզրկվեց. Առավոտ

Կենտրոն եւ Նորբ-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը դեկ­տեմբերի 13-ին հրապարակեց Մարտուն Շուշանյանի եւ Արմենուհի` Արիանա Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Սուտ մատնության համար մեկ տարով ազատազրկ­վեց Մ. Շուշանյանը, որը պայմանական չի կիրառվի, իսկ դրդելու համար մեղադրվող «Նյուզ. պրեսս.ամ» կայքի եւ «Անդ­րադարձ» մամուլի ակումբի հիմ­նադիր Արմենուհի Հովսեփյանը դատապարտվեց մեկ տարի ժամկետով […]

Չիվայում խմելու ջրի խողովակները վերջին անգամ 80-ականներին են փոխվել

«Մեր համայնքում, ինչպես հարակից համայնքներում, կան որոշակի խնդիրներ: Առաջին խնդիրը, որի մասին կցանկանայի բարձրաձայնել, այն է, որ մեզ մոտ խմելու ջրի հետ կապված խնդիր կա», -Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանը: Վերջինս շեշտեց՝ Չիվա համայնքում խմելու ջուր կա, պարզապես խողովակներն անմխիթար վիճակում են: «Այդ ցանցի 80-ական թվականներին է կառուցվել, […]

Կմիանա՞ն ազատամարտիկները

«Երբ մենակ չես կարողանում ոչինչ անել, հինգով չես կարողանում, հարկավոր է 10-11 մարդու ընդգրկել պայքարի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կհամագործակցեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար: Ըստ Մ. Եղիազարյանը՝ պետք է համախմբվել նրանց շուրջ, ովքեր պայքարում են երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի դեմ: «5 […]

Փրկվիր` ով կարող է. Ժամանակ

Սերժ Սարգսյանը նախօրե­ին ւմմանորյա ավանդական ընդունելություն է կազմակեր­պել գործարար համայնքի հա­մար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երեւի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի եւ նաեւ լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղվծ […]

Գիշեր Ադրբեջանի զինուժն ակտիվացել է. հայկական կողմը պատասխանել է

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի  հրաձգային եւ ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան /Ակնա/ եւ հարավարեւելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: […]

Ծառուկյանը փոշմանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի՝ քա­ղաքականու­թյուն վերա­դառնալու հա­վանականու­թյունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Հայտարարություն այդ մասին գու­ցե այս տարի այլեւս չհնչի: Կի­րակի` դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարե­մուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քա­ղաքական հարցեր ընդհան­րապես չեն արծարծվում: Դեկ­տեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմի­տեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են եւ, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ […]

Սեյրան Օհանյանի տարօրինակ հայտնությունը. Հայկական Ժամանակ

Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջ օրակարգը համակարգվե­լու է Ոոբերտ Քոչարյանի կողմից: Օհանյանն, ըստ այդմ, լինելու է պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի առանցքը: Նշվում էր Վարդան Օսկանյանի անունը «Համախմբում» կուսակցությու­նով, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի անուննե­րը: Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չի բացառվում, որ Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան ուժերով վերկուսակցական մի մարմին ստեղծվի, որի նախագահ կընտրվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի