01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը. ողբերգական դեպք Դդմաշենում

Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։

 Տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ եւ չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ