25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 28, 2016

«Լիվերպուլը» հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում  «Լիվերպուլն» ընդունեց «Սթոք Սիթիին» եւ հաղթանակ տարավ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առաջինը գնդակ բաց թողնելուց հետո առավելության հասավ 4:1 հաշվով: «Լիվերպուլը» 40 միավորով վերադարձավ երկրորդ տեղ՝ առաջատար Լոնդոնի «Չելսիին» զիջելով 6 միավոր: Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր «Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»՝ 4:1 Ադամ Լալանա, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 44, Գանելի Իմբուլա Վանգա, […]

7 հոգեւոր կանոն, որոնք կփոխեն կյանքդ

Այս կյանքում ամեն ֆիզիկական երեւույթ հոգեւոր աշխարհի հետեւանք է: Կան որոշակի հոգեւոր կանոններ, որոնցով ամեն ինչ առաջ է շարժվում: Հավատաք, թե ոչ, այդ կանոնները մեծ ազդեցություն են թողնում ձեր կյանքի վրա, գրում է cluber.com-ը: Եթե ցանկանում եք հաջողակ լինել, դեպի լավը փոխել ձեր ճակատագիրը, հետեւեք այս 7 հոգեւոր կանոնին: Պատճառի եւ հետեւանքի կանոն: Մարդ ինչ […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, […]

Հայաստանում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության եւ յուրացման 2-ական, խարդախության 8, համակարգչային հանցագործության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է […]

Ռոնալդուն նոր մրցանակ է ստացել

Ֆուտբոլի ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) ու Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան (EFAA) ներկայացրել են Globe Soccer Awards-ի դափնեկիրներին: 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» ճանաչվել է լավագույն ակումբ, իսկ Արքայական թիմի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը՝ լավագույն նախագահ: Տարվա լավագույն մարզիչն է Ֆերնանդու Սանտուշը, որի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականն այս […]

Եթե խմորեղենն այրվել է․ խորհուրդներ՝ տնային տնտեսուհիներին

Եթե ցանկանում եք խոհանոցում ձեզ վստահ զգալ, զարմացնել հյուրերին ձեր յուրօրինակ սննդատեսակներով, հետեւեք այս խորհուրդներին։ Որպեսզի կերակուրին թեթեւ սխտորի բույր տաք ու չափը չանցնեք, ափսեի վրա, որում մատուցելու եք այն, մի կտոր սխտոր քսեք։ Միսը մշակելու համար գարեջուր լցրեք վրան, իսկ բանջարեղենը շոգեխաշելիս մի փոքր մուգ գարեջուր ավելացրեք։ Եթե թխվածքի վերեւն այրվել է, այն խոնավ […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, […]

«Նա պատուհան է դեպի ժողովրդի արմատը»

«Մհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը… Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը»: Աղասի Այվազյան

Կիվիի օգտակար հատկությունները

Կիվին հրապուրում է իր կանաչ գույնով և արևադարձային համով: Սակայն կիվիի իրական գրավչությունը թաքնված է իր օգտակար հատկություններում: Դրանք են` – կարգավորում է արյան ճնշումը – պաշտպանում է ԴՆԹ-ն վնասվելուց – խթանում է դիմադրողական համակարգը – նպաստում է քաշի նվազեցմանը – լավացնում է մարսողական համակարգը – օրգանիզմը մաքրում է զանազան տոքսիններից – օգտակար է շաքարային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի