26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

7 հոգեւոր կանոն, որոնք կփոխեն կյանքդ

Այս կյանքում ամեն ֆիզիկական երեւույթ հոգեւոր աշխարհի հետեւանք է: Կան որոշակի հոգեւոր կանոններ, որոնցով ամեն ինչ առաջ է շարժվում: Հավատաք, թե ոչ, այդ կանոնները մեծ ազդեցություն են թողնում ձեր կյանքի վրա, գրում է cluber.com-ը:

Եթե ցանկանում եք հաջողակ լինել, դեպի լավը փոխել ձեր ճակատագիրը, հետեւեք այս 7 հոգեւոր կանոնին:

Պատճառի եւ հետեւանքի կանոն:

Մարդ ինչ ցանի, այն կհնձի, սա ամենակարեւոր հոգեւոր կանոնն է: Մենք ինչ ասում կամ անում ենք, անպայման հետ է վերադառնում մեզ: Եթե մարդկանց ու ինքներդ ձեզ անընդհատ բացասական էմոցիաներով պատեք, դրանք անպայման հետ են վերադառնալու ձեզ:

Արարման կանոն:

Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով եւ ամեն մարդու մեջ դրեց արարելու ունակություն: Այն ինչ մտքում մտածում եք, կյանքի է կոչվում: Դրա համար միշտ հետեւեք ձեր մտքերին, դրանք նյութականացվելու են: Հանեք բացասականն ու միայն դրական մտքեր ունեցեք:

Հնազանդության կանոն:

Շատ հաճախ անհրաժեշտ է հնազանդ լինել եւ մի կողմ դնել գոռոզամտությունը: Հաշտվեք այն բանի հետ, որ դուք ամենազոր չեք, անհնար է հասնել ամեն ինչի:

Շնորհակալ լինելու կանոն:

Աստվածաշնչում ասվում է` Ամեն ինչի համար շնորհակալ եղեք, այդպիսին է Աստծո կամքը: Առավոտյան առողջ եք արթնացել` շնորհակալ եղեք: Սոված չեք ու անտուն չեք` շնորհակալ եղեք: Ամեն օր մենք հազարավոր պատճառ ունենք Աստծուն շնորհակալություն հայտնելու համար:

Սիրո կանոն:

Սիրեք թշնամուն, հակառակորդին, օրհնեք նրանց, ովքեր անիծում են ձեզ: Այո, դա չափազանց դժվար է, երբեմն անհնարին է թվում, սակայն չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշքներ է գործում սերը, սերը` ձեր մեջ ու բոլորի հանդեպ:

Ներողամտության կանոն:

«Ներեք եւ կներվեք»: Ներման ուժը ամենահզոր ուժերից մեկն է: Ներելով նրան, ով ձեզ նեղացրել է, դուք ահռելի բեռ եք ցած գցում ձեր ուսերից եւ հնարավորություն ունենում առառ գնալ ավելի երջանիկ, ազատ ու լավատես:

Հավատի կանոն:

Այն, ինչին հավատում եք, այդ  էլ իրականանում է ձեր կյանքում: Հավատում եք, որ կազատվեք աշխատանքից, հենց այդպես էլ պատահում է, հավատում եք, որ հաջող գործ է սպասվում ձեզ, հենց դա էլ պատահում է ձեր կյանքում: Միշտ հավատացեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ու թողեք, որ այդ լավը մտնի ձեր կյանք:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ