26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2016

Սեյրան Օհանյանը որևէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար. Վ. Դալլաքյան (վիդեո)

«Միայն միասնաբար, համախմբված ձևով կարելի է մեր երկրում խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակիցն ենք, որի կողմնակիցն է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը»,-այսօր «Երրորդ հանրապետություն» կուսկացության նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու համագումարին ներկա չէ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վ. Դալլաքյանը պատասխանեց, թե սա […]

Վիկտոր Դալլաքյանն ընտրվեց (վիդեո)

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը 7-րդ համագումարի ժամանակ ընդունեց համագումարի բանաձևը: Կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ նկատի ունենալով այն իրողությունը, որ գործող վարչակազմը ցանկանում է վերարտադրվել, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը՝2017-ի ընտորթւունները վճռորոշ են լինելու ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի հետագա ճակատագրի, երկրում վարվող արատավոր քաղաքականության համար: Այս նպատակով, ըստ նրա, համայն հայությունը պիտի համախմբվի մայր […]

«Փոքր Մհեր»-ի խախտումերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում/վիդեո/

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:  Ուսումնասիրության արդյունքները  ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի […]

Հնարավոր է, բայց ոչ նպատակահարմար․ Պուտինը՝ The Wall Street Journal-ի լրագրողին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսի ժամանակ The Wall Street Journal-ի լրագրողը Պուտինին հարցրեց, թե հնարավոր են արդյոք նախագահի արտահերթ ընտրություններ։ «Ո՞ր երկրի»,- ծիծաղելով պատասխանեց Պուտինը։ Լրագրողը նշեց, որ խոսքը Ռուսաստանի մասին է, ինչին ի պատասխան՝ Պուտինը նշեց․ «Արտահերթ ընտրություններ հնարավոր են, բայց ոչ նպատակահարմար»։

Պուտինը ուշադրությամբ հետեւում է Նեմցովի սպանության գործին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ, պատասխանելով Բորիս Նեմցովի սպանության հարցին, ասաց, որ ինքը բնականաբար հետեւում է բոլոր հնչեղ գործերին, հատկապես՝ նման սպանության գործին։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվեց Մոսկվայի կենտրոնում։ Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալմանը՝ Պուտինը նշեց, որ նախքան դատավարության ավարտը ինչ-որ մեկնաբանություններ անելը սխալ է եւ […]

Մեկնարկել է «Երրորդ հանրապետության» համագումարը. Օհանյանն այստեղ չէ (վիդեո)

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունն այսօր 7-րդ համագումարն է անցկացնում: Համագումարի համակարգող, քարտուղար ընտրելուց հետո հնչեց ՀՀ օրհներգը: Այնուհետ կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ համակարգային ելույթով: Նա ընդգծց, որ կուսակցության նոր ծրագիրը բաղկացած է շուրջ 50 էջից, որտեղ ամրագրված են փոքր ու միջին բիզնեսի խթանման, գյուղատնտեսության առաջընթացի, համատարա աղքատության հաղթահարման, գործազրկության մեղմացման ուղիները: Նա հավելեց, որ […]

ՌԴ-ն գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է. Կալաշնիկով

«Ես այս հարցին միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել և կարող եմ ասել, որ երկրու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ դրանով չվնասես նաև  երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», – այսօր Ազգային […]

Կողմերը ևս մեկ անգամ ամրագրել են ԼՂ հիմանախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու և ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր համատեղ նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը կարևորեցին երկկողմանի քայլերն՝ ուղղված համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանն ու դրանցում առկա չիրացված պոտենցիալի բացահայտումը։ Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ նիստի վերջում երկու կողմերն ընդունել […]

Էլեկտրաէներգիայի գինը կնվազի փետրվարի 1-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց էլեկտրաէներգիայի գինը փետրվարի 1-ից բնակչության համար նվազեցնել 1.22 դրամով։ Այսինքն՝ բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն համապատասխանաբար 40 և 30 դրամ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի