27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը որևէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար. Վ. Դալլաքյան (վիդեո)

«Միայն միասնաբար, համախմբված ձևով կարելի է մեր երկրում խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակիցն ենք, որի կողմնակիցն է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը»,-այսօր «Երրորդ հանրապետություն» կուսկացության նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու համագումարին ներկա չէ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վ. Դալլաքյանը պատասխանեց, թե սա իրենց կուսակցության համագումարն է, և ինչպես մի քանի օր առաջ էլ հայտարարել է, հիմա էլ կրկնում է, որ իրենք հրավիրյալներ չեն ունեցել:

«Ես կարծում եմ, որ իմ կողմից հարգված և Արցախի հերոս Սեյրան Օհանյանն արդեն հանդես է եկել համապատասխան քաղաքական հայտարարությամբ քաղաքականություն  մուտք գործելու, և կարծում եմ, որ հնարավորություն կունենաք Սեյրան Օհանյանին՝ ուղղելու իր վերաբերյալ հարցերը: Ես պարոն Օհանյանի փաստաբանը կամ մամուլի խոսնակը չեմ:

Սեյրան Օհանյանին համարում եմ մեր պետականության համար հստակ աշխատանք կատարած անձնավորություն, և նա ներկայացրել է իր քաղաքական հայտը, կարծում եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն կշարունակվի, այլև կխորանա, ու առաջիկայում դուք ականատես կլիենք դրան, ինչ վերաբերում է,  թե իր գործունեության ժամանակ նա ինչ գնահատականներ է հնչեցրել Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ, կարող եք ուղղել այդ հարցերն իրեն:

Ես բացառում եմ, որ մեր համագործակցությունը որևէ փուլում կարող է խաթարվել, ու առաջիկայում դուք դրա ականատեսը կլինեք, ես պատասխանատու եմ իմ ցանկացած բառի ու պատասխանի համար:

Հանգիստ եղե՛ք Սեյրան Օհանյանի քաղաքական հայտի ու նրա քաղաքական գործունեության համար»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք  Սեյրան Օհանյանը չի նպաստել երկրում եղած ծանր իրավիճակին, նա պատասխանեց. «Սեյրան Օհանյանը որևէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար: Այս իրավիճակի համար պատասխանտվություն է կրում մեկ անձ՝ Սերժ Սարգսյանը, և այդ գնահատականը առանց նախադասություններ ասելու տվել է ՀՀ գործող վարչապետը՝ 2016 թվականին նշանակվելով վարչապետ, երբ մասնակցում էր ԱԺ հարցուպատասխանին, ասաց, որ ՀՀ-ի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում: Սա Սերժ Սարգսյանի գործունեության 8 տարվա գնահատականն է»:

Վ. Դալլաքյանը հավելեց, որ Սեյրան Օհանյանը մեր երկրին մատուցել է ծառայություններ, որոնք անփոխարինելի են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ