12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՌԴ-ն գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է. Կալաշնիկով

«Ես այս հարցին միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել և կարող եմ ասել, որ երկրու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ դրանով չվնասես նաև  երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով երեկ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ի շահ Հայաստանի։

Կոլաշնիկովը նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է հասկանա՝ թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց  միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ