Խնդիրներ կան. Լևոն Մկրտչյան

«Փոփոխություններ են կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում` բեռնաթափելով 12-րդ դասարանը»,-այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Մեր ծանրության հիմնական ծավալը հանրակրթության ոլորտում է: Երկու կարեւոր քաղաքականություն է իրականացվել այս ոլորտում` ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցրել ենք լուծման` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Բացի այդ արարատյան բակալավրիատը փորձեցինք դիտել մեր կրթության մեջ որպես բարձրագույն որակ, կրթակարգը մեկ ամբողջական միավոր է, որտեղ ցանկացած դպրոց կարող է հավակնել ամենաբարձր աստիճանին»,-նշեց Լևոն Մկրտչյանը:
«Դպրոցների կառավարումը, դպրոցների ուսուցիչների որակի խնդիր եւս կա: Պետք է զարգացման ծրագրերով զբաղվենք: Դասագրքերի հիմնախնդիր եւս կա, դասագիրք գրելու մշակույթ չունենք, նաեւ հանրակրթության մեջ վերապատրաստման խնդիր կա»,-ընդգծեց: