14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ազգային ժողովն ընդունեց մի քանի նախագծեր. նոր վարկ

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստը: Նախ մի շարք հարցեր դրվեցին քվեարկության: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցն ընդունվեց 81 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 24 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ այս համաձայնագրով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում:

ՀՀ և Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջև 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված զարգացման քաղաքականության 4-րդ վարկ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, դեմ 23, ձեռնպահ 3 հարաբերակցությամբ:

Կարճ քննարկումից հետո քվեարկության դրվեց «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: Այն ընդունվեց 81 կողմ, դեմ 5, ձեռնպահ 16 հարաբերակցությամբ:

Այսպիսով ավարտվեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ