26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիմա ամեն ինչը վերահսկողության տակ է, խիստ հաշվառման տակ է»

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահեցնում է` վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության 100-օրյակի մեջ դրական ու նկատելի արդյունքեր կան: «Հարկային վարչարարությունը մեղմում են, պակասեցնում են, գործարար միջավայրին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամ են, ցանկացած ծրագիր, ովքեր ունեն ու բերում են,  քննարկում են, հասարակական կազմակերպությունները, եթե ցանկանում են հանդիպել վարչապետին, հանդիպում են: Բաց քաղաքականություն է ինքը վարում, և այս իմաստով կարծում եմ, որ վատ չի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վ. Սաֆարյանը:

Որպես դրական արդյունքներ` նա առաձնացրեց նաև պետական ապարատի կրճատումը: «Տարբեր տեսակի ԾԻԳ-եր ու ՊՈԱԿ-ներ են կրճատվում, որոնք իրենց արդյունավետությամբ աչքի չեն ընկել: Դա պետական ապարատի կրճատում է, որը բյուջեի վրա բեռ է, դա էլ է նկատվում: Ամեն մի նիստի ժամանակ մի նախարարություն ներկայացնում է իրենց կատարած օպտիմալացման արդյունքները»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ապա այստեղ ևս, ըստ Վազգեն Սաֆարյանի, աջակացություն է ցուցաբերվում: «Որքանով ես եմ տեղյակ` վերջերս հանդիպել են ունիվերսալ վարկային կազմակերպության հետ, հետաքրքրվել են նրանց գործունեության արդյունավետությամբ, և Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել էլի աջակցելու, որ պետական ռեսուրսը վարկավորեն փոքր ու միջին բիզնեսը, հատկապես արտահանմանն ուղղված, և սրա արդյունքը ևս պիտի  դրական ակնկալել»:nm

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը շեշտեց, որ արտահանման ծավալները 19.8 տոկոսով ավելի են նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ: Նաև նա հիշեցրեց, որ  գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են իջել: «Սրանք կնպաստեն մեր տնտեսության առողջացմանն ու աշխուժացմանը»,-կարծում է Վ. Սաֆարյանը: Վերջինս նկատեց, որ 100 օրն այդքան շատ ժամանակ չէ, բայց այն միտումները, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, հուսադրում են, որ տնտեսությունը կզարգանա:

Նա հայտնեց, որ իրենք էլ են պատրաստվում հանդիպել վարապետի հետ, 16 էջից  բաղկացած փաթեթ ունեն, որ վերաբերում են տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուն, պետություն-մասնավոր գործընկերությունը որպես գործառույթ ավելի արդյունավետ դարձնելուն: «Այն տնտեսական օբյեկտները, որոնք որ կարող են աշխատել, բայց մինչև հիմա չեն աշխատում օրինակ Վանաձորի Քիմպրոմը, որ կարող էր ազոտական  պարարտանյութ արտադրել, նույն Նաիրիտի խնդրին անդրադառնալը, որը որ նախորդ կառավարություններն ասում էին` ներդրումներ է պետք… այս կառավարությունը քայլեր է կատարում ու չի բացառում Նաիրիտի վերագործարկման հնարավորությունը: Օրինակ` 32 հազար տոննա ազոտական պարարտանյութ պիտի բերենք Վրաստանից: Կառավարությունը վերջերս կարծիք էր հայտնել, թե որքանով է նպատահարմար բերել դրսից:

Երբ սկսում ես ամեն մի կոպեկը հաշվել բյուջեից, օրինակ` կոնկրետ ազոտական պարարտանյութի վրա սուբսիդիա պետք է տային, որ 8000 դրամ է մի պարկը, որ մի փոքր էժանացնեին: Հիմա այդ ամեն ինչը հսկողության տակ է, խիստ հաշվառման տակ է վերցված»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ