02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2016

Ոստիկանը ծեծել է երկու եղբայրներին. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն եւ Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի […]

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառն այս տարի կբացվի դեկտեմբերի 10-ին

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական […]

«Դա հրաշալի գոլ էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սովասանքի  խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին, ով ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում անհատական գեղեցիկ անցումից հետո գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը: «Մխիթարյանը գործեց բարձր արագությամբ, գնդակը գեղեցիկ անցկացրեց մրցակցի ոտքերի արանքով եւ վճռեց հանդիպման ելքը: Դա հրաշալի գոլ էր: Նա կատարեց գերազանց աշխատանք: […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերգեյ Լավրովին

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը: Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ […]

Դեկտեմբերի 11-ին իրականացվելու է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը (վիդեո)

Երևանում կանանց միջազգային միավորումը՝ IWAY-ը  դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00 – 19:00-ին, կազմակերպում է իր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, որը տեղի կունենա Best Western Congress հյուրանոցում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին խոսեցին Երևանում կանանց միջազգային միավորման նախագահ Արմինե Սարգսյանը, փոխնախագահ Ալենա Դոյերինգը և քարտուղար Գայանե Այվազյանը: Արմինե Սարգսյանն ասաց, որ սա հնարավորություն է տալիս […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել:Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք […]

Հետախուզվողը ՀՀ տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Սամսոն Խ.-ն, որը 2016 թ. փետրվարի 4-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Որ ոլորտի աշխատողներն են ցածր վարձատրվում

«Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով միջին ամսվա անվանական աշխատավարձը կազմել է` պետական ոլորտում  156 հազար դրամ, ոչ պետականում` 225.200 դրամ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: Քալանթարյանի խոսքով՝  մարզերից ամենաբարձր աշխատավարձի մակարդակով առաջին տեղում է Սյունիքի մարզը, Արարատի եւ Կոտայքի մարզերը, իսկ տարածքներից` Դիլիջանը: Լուսինե Քալանթարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի