26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2016

Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն

Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն: Թուրքական պետական «Andolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝  Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար: Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես […]

«Հաշմադամություն ունեցողների մեջ գերակշռում են կանայք»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նհայտարարեց՝ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 01.12.2016թ.-ի դրությամբ հաշվառված է 204.770 հաշմանդամ, որոնցից 8.147-ը՝ հաշմանդամ երեխա: Բանախոսը շեշտեց՝ հաշմադամություն ունեցողների մեջ գերակշռում են կանայք։ Արմեն Սողոյանը շեշտեց՝  ՀՀ կառավարության որոշմամբ՝ այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի պատճառով […]

Գործազրկության մակարդակն ավելի բաձր է երիտասարդների շրջանում. ԱՎԾ պաշտոնյա

«Հայաստանում 2016թ. երկրորդ եռամսյակում աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն  100 հազար մարդ, որոնցից 55 տոկոսը կանայք են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: «Այս տվյալները ստացվել են աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքում` 15-75 տարկանների շրջանում: Աշխատանքային ռեսուրսը բաժանվում է երեք խմբերի` զբաղվածներ, գործազուրկներ եւ նրանք, որոնք աշխատանք չունեն […]

«Դաբրոների» ինստիտուտը հետ է մնացել (վիդեո)

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն էր, նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ իշխանության չլճացման համար ևս պետք է Գ. Ծառուկյանի վերադարձը: Իսկ ինչ ձևաչափով նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, Գ. Ծառուկյանն ինքը կհայտնի: Հարցին, թե ճիշտ են լուրերը, թե […]

Անի Զախարյանին մեղադրանք կառաջադրվի. նա կորցրել է երեխային

«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն […]

Այդ մարդկանց ամոթի սյանը չեմ գամելու չէ՞. Զուրաբյանը՝ ՀԱԿ խմբակցությունից

«Կիսաքայքայման տերմինը չեմ հասկանում, կամ քայքայված է, կամ ոչ: Իսկ մի բան , որ քայքայվում է, ՀՀ-ն է, տնտեսությունն, այն իշխող համակարգն է, որ գոյություն ունի Հայաստանում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի կիսաքայքայված վիճակում է: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեռնելու, քայքայվելու, սպառվելու […]

Լևոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե ընտրություններին դաշինքով գնալու դեպքում էլ Լ. Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը, նա արձագանքեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է […]

«Հայկական վերածնունդը» չի մասնակցի Վանաձորի ավագանու հերթական նիստին

«ՕԵԿ-ը դեմ քվեարկեց բյուջեին, քանի որ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, և բյուջեն չի լուծում այն մարտրահրավերները, որ կան երկրի առջև»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Խոսելով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությունից, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով՝ […]

«Համբերեք, կտեսնեք»

ՀՀԿ-ը դեռևս չի հաստատում, ոչ էլ հերքում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ փոխնախագահների թվում: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե վարչապետն ընդգրկվի, ապա ում է փոխարինելու, Վ. Բաղդասարյանն ասաց. «Կա թեկնածությունը, խորհրդի նիստը շուտով կլինի, կիմանաք, համբերեք, կտեսնեք»: Նա նաև ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթանակ տանի, ձայների մեծամասնությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի