21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Համբերեք, կտեսնեք»

ՀՀԿ-ը դեռևս չի հաստատում, ոչ էլ հերքում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ փոխնախագահների թվում: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե վարչապետն ընդգրկվի, ապա ում է փոխարինելու, Վ. Բաղդասարյանն ասաց. «Կա թեկնածությունը, խորհրդի նիստը շուտով կլինի, կիմանաք, համբերեք, կտեսնեք»:

Նա նաև ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթանակ տանի, ձայների մեծամասնությունն ստանա, ապա կառավարությունը և վարչապետը կշարունակեն իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց.

«Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է, և որևէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:

Խոսելով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից, երբ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին՝ Վ. Բաղդասարյանն ասաց, որ  նման միջադեպերն, ընդհանրապես, դատապարտելի, իսկ քաղաքական փորձ ունեցող պատգամավորը չպիտի նման բաներ, մանավանդ որ լրագրողը նրա երեխայի տարիքին է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ