25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն

Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն:

Թուրքական պետական «Andolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝  Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար:

Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից: Կաթոլիկ եկեղեցում բախումների ժամանակ ինքնաշեն ռումբ էր պայթեցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էին եկեղեցու զանգակատունը, ճակատային պատերը և քահանայատունը:

Վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ