29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հայկական վերածնունդը» չի մասնակցի Վանաձորի ավագանու հերթական նիստին

«ՕԵԿ-ը դեմ քվեարկեց բյուջեին, քանի որ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, և բյուջեն չի լուծում այն մարտրահրավերները, որ կան երկրի առջև»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Խոսելով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությունից, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով՝ Մ. Շահգելդյանն ասաց. «Տվյալ խնդիրը կարելի է լուծել, լուծվելիք խնդիր է այլ հնարավորությունների շրջանում, որ այսօր կան, իսկ ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում:

Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»:

Ինչ վերաբերում է դաշինքվ ընտրություններին գնալու հնարավորությանն, ապա Մ. Շահգելդյանը շեշտեց, որ   նպատակահարմար չեն գտնում այդ տարբերակը: «Իսկ միավորվելու տեսակետից շատ կուսակցություններ կան, որ ցանկանում են:

Մենք շեմի խնդիրը չենք տեսնում, սակայն, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցության  փորձը, և թե ինչպիսի պրոցեսներ են լինում ընտրություններից հետո դաշինքով անցած քաղաքական միավորների միջև, մենք նպատակահարմար չենք գտնում դա»,-հավելեց պատգամավորը:

Հարցին, թե որ քաղաքական ուժերն են ցանկանում միավորվել «Հայկական վերածննդի» հետ, նա պատասխանեց. «Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնց մասին դուք անընդհատ լսում եք»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ