«Դաբրոների» ինստիտուտը հետ է մնացել (վիդեո)
«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն էր, նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ իշխանության չլճացման համար ևս պետք է Գ. Ծառուկյանի վերադարձը: Իսկ ինչ ձևաչափով նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, Գ. Ծառուկյանն ինքը կհայտնի:
Հարցին, թե ճիշտ են լուրերը, թե Գ. Ծառուկյանը ստացել է իշխանության «դաբրոն»՝ քաղաքականություն վերադառնալու համար, պատգամավորը պատասխանեց. «Այդ «դաբրոների» ինստիտուտը հետ է մնացել արդեն, այս տարվա դեպքերը ցույց տվեցին, որ «դաբրոների» ինստիտուտը պետական զարգացման ընթացքն արգելելող գործընթացն է, սա կենսական ահրաժեշտություն է,մեթե գալիս է հավասարակշռող ուժ»:
Հարցին, թե Գ. Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը, նա պատասխանեց. «Ինքն է գլխավորելու այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»: Մելքումյանը խոսեց նաև ԲՀԿ-ի քաղաքական ուղղվածության մասին և ասաց, որ եթե կուսակցությունը իշխանական չէ, ուրեմն ընդդիմադիր է: «Մենք իշխանություն չենք, ընտրություններիցրից հետո կերևա՝ ինչ ձևով հանդես կգանք: Հիմա «եթե»-ներով չխոսենք»,- ասաց նա: