26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անի Զախարյանին մեղադրանք կառաջադրվի. նա կորցրել է երեխային

«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն հրավիրել են բաժին` մեղադրանք առաջադրելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրն այնտեղ եմ եղել»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, ոսոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

Անի  Զախարյանը պնդում է`  իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Անի Զախարյանn ընդգծում է, որ բոլորը իր մեջ տեսնում են լուրջ քաղաքական գործչի . «Միթե այդքան խոհեմություն ես չունեի, որ կանգնեի այդքանի մոտ, ասեի` կոտրեք ոստիկանական մեքենայի ապակին եւ ի՞նչ էր տալու այդ ապակին կոտրելը: Ես համոզված եմ, որ այս ամբողջը կապված է իմ քաղաքական գործունեության հետ, քանի որ առջեւում համապետական ընտրություններ են, իսկ ես սկզբունքային եմ, բազմիցս ապացուցել եմ, որ չեմ վաճառվում, 2012թ.-ին դուրս եմ եկել «Հանրապետական կուսակցությունից իմ դիմումի համաձայն: Ես այնպիսի քաղաքական գործիչ եմ, որ կարող եմ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծել Հանրապետությունում»,-նշել է Անի զախարյանը:

Անի Զախարյանը տեղեկացրել է, որ այս քաշքշուկների պատճառով ինքը կորցրել է իր երեխային:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ