12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարապետյանը հանդիպել է Քոչարյանին. նոր իրավիճակ. Հայկական Ժամանակ

Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից:

Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի մեջ: Նա, կարծես թե, սեփական մարտավարությունն ունի: Վերջին երկու հանրային հանդիպումների ժամանակ (խմբագիրների հետ հանդիպումը եւ «ՀԲԸՄ 110»-ի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցը) Կարապետյանը հետեւողականորեն իր եւ Հանրապետական կուսակցության մեջ անջրպետ առաջացրեց:

Բնականաբար, իրեն տեղավորեց դրական ամպլուայում, ՀՀԿ-ին` բացասական: Հիշեցնենք, «ՀԲԸՄ 110»-ի միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղված հարցերից մեկից եւ դրան տրված պատասխանից հետեւյալ պատկերը ստացվեց. ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա անհրաժեշտ պլատֆորմ լինել Կարեն Կարապետյանի հետագա գործունեության համար, ուստի նա որոշակի քայլեր է ձեռնարկելու կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ապօրինի գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը:

Հասկանալի է, որ խոսքը ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին է, որովհետեւ նախ’ գրեթե բոլոր պաշտոնյաներն են ՀՀԿ-ական, եւ հետո’ օրենքից դուրս ավելի վստահ գործում են հատկապես ՀՀԿ-ականները, իրենց թիկունքին զգալով կուսակցության աջակցությունը: Այս հայտարարությամբ Կարապետյանը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀԿ-ականներին եւ հատկապես Սերժ Մարզպանին` որպես ՀՀԿ նախագահ եւ երկրի ղեկավար, որն աոաջին պատասխանատուն է օրենքից դուրս գտնվող իր կուսակից պաշտոնյաների գործունեության համար: Եվ եթե առաջիկայում քրեական հետապնդումներ չսկսվեն, կստացվի, որ Կարապետյանին Սերժ Մարզպանը թույլ չտվեց իր հովանավորյալների դեմ քայլմր անել:

Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ արդեն Կարեն Կարապետյանն ուղիղ ասաց, որ Հանրապետականին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: Եվ այնուամե-նայնիվ, իր ծառայություններն առաջարկեց 2017-ի նախընտրական փուլում կուսակցության քարոզչությունն իրականացնելու առումով: Նա ասաց, որ եթե պետք է, արձակուրդ կվերցնի եւ կզ¬բաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ. «Եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմե: Սերժ Սարգսյանին ուղղված վճռական հարվածը, սակայն, հետեւյալն էր:

Հարցին, արդյոք իր եւ Սերժ Մարզպանի պատկերացումները ՀՀ տնտեսության վիճակի մասին տարբե՞ր են, հնչեց այս պատասխանը. «Նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետեւյալ կերպ, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմն ունի ազատության աստիճան որոշում կայացնելուե: Խոսելով ազատության աստիճան ունենալու մասին, Կարապետյանը իրականում հայտարարում է սահմանափակումների մասին: Հիշեցնենք, AGBUtalkl 10 միջոցառման ժամանակ նա գրեթե բաց տեքստով ասաց, որ առայժմ չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել ստվերի դեմ:

Արդյո՞ք Կարապետյանը նկատի ունի, որ որոշում կայացնելու ազատության իր աստիճանն այստեղ ավարտվում է: Սա, իհարկե, լուրջ հարված է Սերժ Սարգսյանին, որը երկարաշունչ ելույթներ է ունենում երկրում իրական փոփոխություններ, ազատ մրցակցություն, արդարություն հաստատելու մասին:
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Կարապետյանի հայտարարությունը, թե ինքն անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծաոուկյանի հետ: Գագիկ Ծաոուկյանը համարվում է մի ֆիգուր, որը հեշտությամբ հայտնվում է տարբեր քաղաքական գործիչների ազդեցության տակ:

Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում խոսում էր այն մասին, որ Ծառուկյանը երբեմն չի հասկանում` ինչ է ընթերցում, «ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս մտքում համոզված լինելով, որ «միեւնույն է չի հասկանալու ինչ է հնչեցնում»:

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ ունենում Ծառուկյանի հետ: Ակնհայտ է, որ անձնական իմաստով Ծաոուկյանը չի կարող Կարապետյանին հետաքրքիր լինել, ժամանակ անցկացնելու համար նա ավելի հաճելի ընկերակցություններ կգտներ: Արդյո՞ք այդ հանդիպումների նպատակը Ծառուկյանին սեփական օրակարգը «դեմ տալը» չէ: Այս կիրակի իր տան առաջ հավաքված համակիրներին Ծառուկյանն ասում էր, որ երկրի քաղաքական, տնտեսական խնդիրներին պետք է իր մասնակցության մասշտաբը, կարգավիճակը լիարժեք հասկանա, որից հետո հայտարարություն կանի:

Արդյո՞ք Կարեն Կարապետյանը հանդիպումների ժամանակ իր խորհուրդներով Ծառուկյանին չի օգնում այս հարցում: Այս համատեքստում բավական հետաքրքիր է նաեւ Կարապետյանի մեկ այլ հայտարարություն, որ նա արեց խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: Արձագանքելով մեղադրանքներին, թե ինքը կառավարության ծրագիրը չի քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, Կարապետյանն ասաց.

«Բայց ես ծրագիրը գրելու ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եմ հանդիպել: Ես հանդիպել եմ ինձ ներառած, տասը վարչապետների հետ, որոնց հետ քննարկել եմ ծրագրերը»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ