26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2016

Լարսի անցակետում 700 կուտակված մեքենա կա. նախարարը չգիտի՝ երբ կբացվի Լարսը/վիդեո/

«Լարսի անցակետն այսօր փակ է բոլոր տեսակի մեքենաների համար: Ռուսաստանի կողմից կուտակված են մոտ 700 մեքենա, որից մինչև 400-ը հայկական մեքենաներ են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: «Երեկ և առաջին օրը մենք եղանք այնտեղ և տեսանք՝ ինչ առատ ձյուն է տեղում: Վրացի […]

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը եւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը: ԹԵՄԱ՝ 2016 թվականին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը. Կոմիտեի միջմասնագիտական կապեր և համագործակցություն:

Ուզում ենք ցնծության պահեր պարգեւել մեր երկրպագուներին»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը, որն այս օրերին անցկացվում է Ճապոնիայում: «Աշխարհի ակումբային առաջնությունը շատ կարեւոր է «Ռեալի» համար: Մենք ցանկանում ենք հաղթանակ տանել, որպեսզի տարին ավարտենք մաժորային նոտայով: Արքայական ակումբը Ճապոնիա չի եկել հանգստանալու համար: Մենք ուզում ենք եւս մեկ անգամ ցնծության […]

Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։ Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։ Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։

Հատուկ հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին: Վարչապետ նշեց, որ  հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում հաճախ տրվում են գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ այսուհետ առանց համապատասխան վերլուծության, շահագրգիռ կառույցների […]

«Ես նման գնահատականն ազնիվ չեմ որակի»

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ կանոկարգ նոր օրենքի նախագիծը: ԲՀԿ-ի անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, թե ԲՀԿ-ն պաշտպանելու է կանոնակարգ օրենքում առաջարկված փոփոխությունները: Իսկ մինչ այդ պատգամավորը նկատեց, թե բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինում: «Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի […]

Վարչապետը շնորհավորել է Յուրի Օգանեսյանին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի Յուրի Ցոլակի, Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ: Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական […]

Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի  են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Առատ ձյան […]

«Շարժա-Երևան՝ ուղիղ չվերթով, ընդամենը 2 ժամ 45 րոպեում». «The Filipino Times»-ի հոդվածը

Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի մի խումբ լրագրողների եռօրյա ճանաչողական այցից հետո Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին նյութեր են հրապարակվել: Լրագրողներից մեկը դինամիկ տեսանյութ է պատրաստել՝ ընդամենը 1 րոպե 18 վայրկյանում ընդգրկելով Հայաստանի պայծառ արևը, պատմական կոթողները, բազմազան բնությունը և նույնիսկ գաստրոնոմիական գայթակղություններ առաջացրել: Տեսանյութը տեղադրված է Հիմնադրամի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի