13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուզում ենք ցնծության պահեր պարգեւել մեր երկրպագուներին»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը, որն այս օրերին անցկացվում է Ճապոնիայում:

«Աշխարհի ակումբային առաջնությունը շատ կարեւոր է «Ռեալի» համար: Մենք ցանկանում ենք հաղթանակ տանել, որպեսզի տարին ավարտենք մաժորային նոտայով: Արքայական ակումբը Ճապոնիա չի եկել հանգստանալու համար: Մենք ուզում ենք եւս մեկ անգամ ցնծության պահեր պարգեւել մեր երկրպագուներին»,- ասել է  Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» դեկտեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով 14:30-ին, իր ուժերը կչափի   մեքսիկական «Ամերիկայի» հետ: Այս զույգի հաղթողին եզրափակիչում  կհանդիպի ճապոնական «Կասիման»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ