27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես նման գնահատականն ազնիվ չեմ որակի»

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ կանոկարգ նոր օրենքի նախագիծը: ԲՀԿ-ի անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, թե ԲՀԿ-ն պաշտպանելու է կանոնակարգ օրենքում առաջարկված փոփոխությունները: Իսկ մինչ այդ պատգամավորը նկատեց, թե բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինում: «Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի նիստերը, դիսկaնֆորտը մեծ է լինելու: Այսինքն` նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու, այդ ատրիբուտն իրենց պետք է, թե չէ, թե լրaցուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար»,-ասաց նա:

Այն առաջարկությունը, թե պատգամավորը պետք է քաղաքացիների հետ անպայման հանդիպումներ ունենա, Նաիրա Զոհրաբյանը որակեց որպես դեկորատիվ ատրիբուտ և առաջարկեց հանել: «Պատգամավորի պարտավորությունն է հանդիպել, եթե չի ցանկանում հանդիպել, հաջորդին էլ ընտրողը իր գնահատականը կտա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն կետին, որով նախատեսվում է, որ եթե պատգամավորը չի կիսում խմբակցության տեսակետը, պիտի վայր դնի մանդատը, ապա պատգամավորն ասաց, որ, իհարկե այս խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, բայց միանշանակ համաձայն է, որ ժողովուրդն ընտրում է այդ ցուցակում լավագույն դեպքում լիդերին, ով ցուցակը ղեկավարող անձն է լինելու: «ԲՀԿ-ի օրինակը բերեմ, բոլորիս համար պարզ է, թե 2007, 2012 հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ ծրագրին: Եթե մեկը կարող է ասել, որ տվել են հատուկ իրենց համար, որ իրենք եղել են ցուցակում, ես նման գնահատականը ազնիվ չեմ համարի»,-ասաց նա և նշեց, թե համաձայն է՝ պատգամավորն ազատ է քվեարկել այնպես, ինչպես ուզում է, բայց կա խմբակցություն,որտեղ կարող են տեսակետը ներկայացնել, կռվել, քննարկել:

«Բայց երբ որոշում է կայացվում, բոլորը պարտավոր են հարգել որոշումը, ամենուր այդպես է, պատգամավորն անկախ խմբակցության ներսում ինչ առճակատումներ ունի, բոլորը պետք է ընդունեն մեծամասնության որոշումը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ