14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հատուկ հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին:

Վարչապետ նշեց, որ  հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում հաճախ տրվում են գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ այսուհետ առանց համապատասխան վերլուծության, շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության անդամների տեսական վերաբերմունքը պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանելով:

«Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում, այդ առումով հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը»,- ընդգծեց  Կարապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ