27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շարժա-Երևան՝ ուղիղ չվերթով, ընդամենը 2 ժամ 45 րոպեում». «The Filipino Times»-ի հոդվածը

Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի մի խումբ լրագրողների եռօրյա ճանաչողական այցից հետո Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին նյութեր են հրապարակվել: Լրագրողներից մեկը դինամիկ տեսանյութ է պատրաստել՝ ընդամենը 1 րոպե 18 վայրկյանում ընդգրկելով Հայաստանի պայծառ արևը, պատմական կոթողները, բազմազան բնությունը և նույնիսկ գաստրոնոմիական գայթակղություններ առաջացրել: Տեսանյութը տեղադրված է Հիմնադրամի Youtube-յան պաշտոնական ալիքում, հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=gHhdTp9mJ2Q&t=15s:

Հայաստանի մասին dubaiofw.com-ի թիմի 2։53 րոպեանոց տեսանյութն էլ հասանելի է այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=kaIKbfyE-Uw&feature=youtu.be։

«The Filipino Times» թերթի և կայքի հոդվածագիրը նախ ներկայացրել է մեր երկրի աշխարհագրական դիրքը, պատմել սահմանակից պետությունների մասին, այնուհետև նշել, որ Հայաստան կարելի է հասնել 2 ժամ 45 րոպեում՝ Շարժա-Երևան ուղիղ չվերթով։

«Արաբական երկրները Հայաստանի համար թիրախային շուկա են, և ակնհայտորեն, այս տարվա ընթացքում մեր իրականացրած մարքեթինգային միջոցառումներն արդյունք են տվել: Օրինակ, ԱՄԷ ֆիլիպինյան համայնքից այցելող զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ բազմապատկվել է, որին մեծապես նպաստել է նաև Հռոմի Սրբազան Քահանայապետի ուխտագնացությունը մեր երկիր: Այս տարվա 9 ամիսներին 4332 զբոսաշրջիկ է եկել, իսկ ամբողջ անցած տարվա ընթացքում՝ ընդամենը 994»,- նշել է Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Իսկ նյութի հեղինակը տպավորություններն է ներկայացրել իր հանգրվանած հյուրանոցի, առևտրի կենտրոնի, շուկայի, ռեստորանների մասին՝ գրելով նաև ծառայությունների արժեքը։ «Ու դուք հանկարծ կհայտնաբերեք, որ տեղաբնակները համոզել են ձեզ գնել իրենց բազմազան թարմ և չորացրած մրգերը՝ հմայելով ջերմ հյուրընկալությամբ»,-գրել է հոդվածագիրը՝ շուկայում շրջելուց հետո։ Նոր բացահայտումների առիթ է դարձել Դիլիջան, Հաղարծնի վանք, Սևանա Լիճ և կղզի, Գեղարդի վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար այցելությունը: Թերթը գրել է, որ տեղաբնակները Դիլիջանն անվանում են «Հայկական Շվեյցարիա», ինչը լիովին արդարացված է ամռանը։ «The Filipino Times»-ի անդրադարձը՝ հետևյալ հղմամբ. http://filipinotimes.ae/editors-pick/2016/12/02/armenia-a-country-beyond-words/

unnamed-3 unnamed-2 unnamed-1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ