13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Անչափ կարևոր փոփոխություն ԴԱՀԿ-ի օրենքում

Ազգային ժողովը քննարկում է «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկություններ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ կատարելու հարցը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ անչափ կարևոր օրինագիծ է, որը ենթադրում է, որ միակ կեցավայր հանդիսացող բնակարանի վրա բռնագանձում չի կայանում, և լոտը հանվում է:

«Մասնավորապես առաջարկվում է, որ եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում ,և բնակարանի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության սահմանված նվազագույն վաճառքից, ապա լոտը հանվում է աճուրդից»,-ասաց նախարարը: Ըստ նրա՝ նաև տնամերձ հողամասը, օժանդակ կառույցները չեն կարող պարտապանի համար առիթ դառնալ՝ գույքը վերցնելու, եթե դա հանդիսանում է նրա մշտական բնակության վայրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ