27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի գրասենյակը ներողություն է խնդրում Բելառուսի դեսպանատնից

Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող  հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարաբերությունների հենց այս բարձր մակարդակը թույլ է տվել փոխադարձ համաձայնությամբ, օրենքի սահմաններում դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենան տրամադրել Գագիկ Ծառուկյանին՝ շահագործման համար։

Ներողություն ենք հայցում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից՝ անձամբ դեսպան Իգոր Նազարուկից, հույս ունենալով, որ մամուլի վերջին օրերիհրապարակումները և կեղծ մեղադրանքներն, ուղղված դեսպանատանը, որևէ դեպքում չեն ազդի Հայաստանի և Բելառուսի բարձր մակարդակի հարաբերությունների վրա։

 



Գագիկ Ծառուկյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի գրասենյակ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ